Փետրվարի 9-ին, ժամը 13:00-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի` «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով: ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը Facebook-յան իր էջում նշել է. ««Մենք բոլորս Արտակ ենք»: Այս կարգախոսով հանդիպում ենք ՀՀ կառավարության շենքի մոտ և մեր միասնական ընդվզման խոսքն ենք ասելու տեղի ունեցածի վերաբերյալ: Բոլոր նրանք, ովքեր պայքարում են հանուն իրավական և ժողովրդավարական պետության, ովքեր ցանկանում են ձևավորել ազատ և անկաշկանդ քաղաքացիական հասարակություն, կարող են միանալ մեզ»: